Ալիևը վստահեցրել է, թե կողմ է ԼՂ հարցով բանակցությունների վերսկսմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցությունների վերսկսումը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Փարիզում երեքշաբթի օրը բրիֆինգի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների արդյունքով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այժմ առաջին հերթին պետք է վերսկսել բանակցությունները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ «ստատուս-քվոն անընդունելի է»:

Նա նաև կողմ է արտահայտվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Ալիևը նաև բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման համար որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի ջանքերը:




Լրահոս