
Մոսկվայում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ավտոշարասյունը դժգոհություն է առաջացրել ռուս վարորդների շրջանում, փոխանցում է Rusarminfo-ն:
Օրվա ընթացքում մոսկվացիները բողոքել են ավտոշարասյան պատճառով առաջացած խցանումներից:
Համացանցի օգտատերերը լուսանկարներ են հրապարակել Մոսկվայի հարավ-արևմուտքում առաջացած փակ ճանապարհներից, ամենամեծ խցանումները եղել են Լենինի և Վերնադսկի պողոտաներում:
«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հաղորդմամբ՝ տրանսպորտի վարորդները ստիպված են եղել ուղևորներին իջեցնել ճանապարհին, իսկ մեքենաների վարորդները մի քանի ժամ խցանման մեջ են անցկացրել: