Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է հակաօդային պաշտպանական միասնական համակարգի մասին բելառուսա-ռուսական համաձայնագրում փոփոխություններն ու հավելումները, փոխանցում է Forbes.ru-ն:
«Հայաստատել Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև օդային տարածքում Միութենական պետության արտաքին սահմանների համատեղ պահպանության մասին համաձայնագրում փոփոխությունների և հավելումների մասին արձանագրությունը»,-ասվում է ազգային իրավական պորտալում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ստորագրման պահից:
Արձանագրությունը ստորագրվել էր 2016թ. նոյեմբերի 2-ին Մինսկում Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստի ժամանակ: