ՀՅԴ-ի ծրագրում չկա առանձին Արցախի խնդիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց կուսակցության պատգամավորության թեկնածու Արթուր Եղիազարյանը` հավելելով, որ ՀՅԴ-ի համար ամենակարևորը բանակի մարտունակությունն է:
«Այստեղ պետք է վերանայել մեր բանակի մարտավարությունը: Մենք պետք է ունենանք հզոր բանակ, որը դիտարկում ենք ազգ-բանակ կոնցեպցիայի շրջանակներում»,- նշեց նա:
Եղիազարյանի խոսքով, խնդիրը պետք է խաղաղ կարգավորվի: «Եթե հակառակորդի մտքով անցնի, պետք է պատասխանն այնպես ստանա, որ երկրորդ անգամ մտքով չանցնի: ՀՅԴ-ի համար առաջնային է Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացին», – հավելեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: