Անկարան խզում է Եվրամիության հետ համաձայնագիրը. փախստականները կմնան Եվրոպայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկարան այլևս պատճառներ չի տեսնում ներգաղթյալների հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրին հավատարիմ մնալու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, ասել է ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիկը:

Նա նշել է, որ Անկարան իրականացնում է համաձայնագրի իր մասը, այն դեպքում, երբ Եվրամիության երկրներն իրենց խոսքը չեն պահել: Թուրք նախարարի խոսքով՝ ակնհայտ է դարձել, որ Բրյուսելը չի կարող օբյեկտիվ դիրքորոշում զբաղեցնել թուրք քաղաքացիների համար վիզային ազատականացման հարցով:

Անցած շաբաթ ԵՄ-ի հետ համաձայնագիրը խզելու հնարավորության մասին հայտարարել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

2016թ. մարտի 7-ին Բրյուսելում ԵՄ-ի և Թուրքիայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել, որի համաձայն՝ Անկարան պարտավորվում էր հետ ընդունել առանց բացառության բոլոր փախստականներին, իսկ փոխարենը Թուրքիային խոստացել էին առանց վիզային ռեժիմ սահմանել ԵՄ մուտք գործելու համար:




Լրահոս