ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես մի քաղաքական ուժից գումար վերցնել, բայց քվեարկել այլ ուժի օգտին ու «չբռնվել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ անել, եթե Ձեզ փորձում են վերահսկել: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, միգուցե, Ձեզ փորձեն ստիպել, որ ցույց տաք, թե ինչպես եք քվեարկել:

Ընտրատեղամասում Ձեզ տալու են 9 քվեաթերթիկ` ամեն մեկը մի կուսակցության կամ դաշինքի: Դուք քվեախցիկում այդ քվեաթերթիկներից ընտրելու եք Ձեր համակրած քաղաքական ուժի քվեաթերթիկը` մնացած նետելով քվեախցիկում առկա արկղի մեջ:

Եթե Ձեզ պարտադրեն, որ նկարահանեք քվեաթերթիկը, ապա Դուք կարող եք քվեաթերթիկը նկարելուց հետո փոխել այն և ծրարի մեջ դնել այլ քաղաքական ուժի քվեաթերթիկ:

Եթե Ձեզ պարտադրեն դուրս հանել 9 քվեաթերթիկներից մյուս 8-ը, որպեսզի համոզվեն, որ ծրարի մեջ դրել եք հենց 9-րդ քվեաթերթիկը, ապա քվեախցիկում Դուք կարող եք այդ նույն կուսակցության քվեաթերթիկը գցել արկղի մեջ, այնտեղից վերցնել Ձեր նախընտրած քաղաքական ուժի քվեաթերթիկը, իսկ մնացած 8 քվեաթերթիկները հանել դուրս:

Դրսում Ձեզ վերահսկողները կմտածեն, որ Դուք հենց իրենց քաղաքական ուժի օգտին եք քվեարկել:

ՀԻՇԵ′Ք` քվեախցիկում առկա արկղի մեջ միշտ լինելու են բազմաթիվ քվեաթերթիկներ, որոնցից Դուք կարող եք վերցնել Ձեր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը և քվեարկել, ինչն արված է հատուկ, որպեսզի Դուք կարողանաք քվեարկել ինչպես որ կկամենաք` խաբելով վերահսկողներին:

Հետևապես, ծրարի մեջ դրեք այն կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկը, որին իրապես համակրում եք, որի հաղթանակով Դուք կուրախանաք:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս