Մոսկվան սահմանափակել է նավթամթերքի մատակարարումը Բելառուսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվան սահմանափակել է նավթամթերքի մատակարարումը Բելառուսին, փոխանցում է Tut.by գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:

«Էներգետիկայի նախարարությունում ռուսական նավթամթերքի խոշոր խմբաքանակի մատակարարումն աննպատակահարմար են համարում»,-պարբերականին հայտնել է աղբյուրներից մեկը:

Աղբյուրը հստակեցնում է նաև, որ ընկերությունը դիզելային վառելիք է գնել Ռուսաստանից, քանի որ այն «տնտեսապես նպատակահարմար» է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը կրճատել է Բելառուս նավթի արտահանումը  30,8%-ով:




Լրահոս