
Ռուսական «Իզվեստիա» պարբերականի տեղեկություններով՝ ահաբեկիչները մարտի 8-ին «նվեր» էին պատրաստում մոսկվացիների համար:
Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները ինքնապայթյուն էին նախապատրաստում Մոսկվայում տոնական միջոցառումների ժամանակ:
Նրանց ռումբով պետք է ապահովեին Մոսկվայում ահաբեկիչների «քնած» բջիջների անդամները:
ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խոսքով՝ «Հյուսիսային Կովկասում ահաբեկիչների ձերբակալությունների թիվը մեծացել է»:
Պարբերականը հիշեցնում է, որ մարտի սկզբին Մոսկվայի օդանավակայաններից մեկում ձերբակալվել էր Տաջիկստան 23-ամյա քաղաքացին, ով եկել էր Ստամբուլից, իրեն դիմավորողներին չէր ճանաչում, իսկ ավելի վաղ Ռուսաստանի սահմանը չէր հատել: