Իսկ ո՞ւր մնաց ազնվությունը. նախարար եղած ժամանակ Սեյրան Օհանյանը երբևէ չի խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ այսօր ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս՝ գլխավորելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, անդրադարձել է իր պաշտոնավարման օրոք բանակում կատարված եւ չբացահայտված հանցագործություններին: «Զինված ուժերում տեղ գտած հանցագործությունները, ներառյալ սպանությունները բացահայտելու գործում դատաիրավական համակարգը թույլ է տվել բազմաթիվ թերություններ»,- ասել է Օհանյանը: Հատկանշական է, սակայն, փաստը, որ ՀՀ պաշտպանության նախարար եղած ժամանակ Օհանյանը երբեւէ չի խոսել դատաիրավական համակարգի թերությունների մասին, ընդհակառակը, նա գոհունակությամբ է արտահայտվել՝ խոսելով իրավապահների գործողությունների վերաբերյալ:

Օրինակ՝ 2016թ. մարտին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, խոսելով ՊՆ-ում նախագահի վերահսկողական ծառայության անցկացրած ստուգումների մասին, նախարար Օհանյանն ասել էր. «Այդ ստուգման ակունքներում կանգնած են նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ռազմական դատախազությունը, որոնք իրենց գործառույթները պատշաճ կերպով են իրականացնում»:

Նման հայտարարություններ նա արել է նաեւ ավելի վաղ, երբ 2013թ. խոսել է բանակին գոմեշի մսի մատակարարման սկանդալային գործի մասին: Մինչդեռ այսօր ընդհակառակը՝ մատնանշում է թերությունները: Հավանաբար այդպես է թելադրում նախընտրական հռետորաբանությունը: Իսկ ո՞ւր մնաց ազնվությունը:




Լրահոս