ՖՈՏՈ. Տեխնիկայի հետ կապված խնդիրներ, որոնք նյարդայնացնում են. ինչպես լուծել դրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գաջետները մեր կյանքը թեթև և հարմարավետ են դարձնում, սակայն հենց դրանք կարող են մեծ խնդիրներ առաջացնել: Այդ խնդիրները լուծելի են:

Բազմաթիվ գաղտնաբառեր թերթիկի վրա

Սոցցանցերի և բանկային հաշիվների մեր գաղտնաբառերն օրեցօր շատանում են: Եթե դուք գաղտնաբառերը գրում եք թերթիկի վրա, ապա ռիսկի տակ եք դնում ձեր գաղտնի տվյալները:

Լուծումը ` գաղտնաբառերի մենեջեր 

Այս դեպքում կօգնի Last Pass-ը` գաղտնաբառերը պահելու լավագույն միջոցը: Այն արագ է, անվտանգ և անվճար: Դուք այլևս ստիպված չեք լինի հիշել գաղտնաբառերը:

Ինտերնետի ցածր արագություն

Քանի՞ տարեկան է ձեր WiFi-ռոուտերը: Եթե դուք մտածում եք 30 վայրկյանից շատ, ապա, հնարավոր է, որ այն շատ մեծ է, որպեսզի արագություն ապահովի:

Լուծումը` փոխել ռոուտերը

Հեռախոսի մարտկոցն արագ է նստում

Ամեն տարի արտադրողները խոստանում են մեծացնել մարտկոցի ծառայության ժամկետը, սակայն սմարթֆոնի գնումից կես տարի անց կրկին նույն խնդրի հետ ենք առնչվում:

Լուծումը` ճիշտ լիցքավորումը

Գրեթե ցանկացած սմարթֆոն հագեցած է լիթիում-իոնային մարտկոցով: Այն նախատեսված է 400–600 ցիկլի համար, սակայն եթե այն ճիշտ լիցքավորվի, ապա այդ թիվը կհասնի 1 000–1 100-ի: Մի սպասեք մինչև հեռախոսի մարտկոցն մինչև 0 տոկոս նստի, այն լիցքավորեք, երբ հասնի 20-ի:




Լրահոս