
Ժամանակն է առաջընթացի հասնել և ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներ գտնել: Այս մասին Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ճաշի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Այդ մասին ես մի քանի օր առաջ ասել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ: Այդ հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: Ֆրանսիան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ շարունակում է միջնորդական ջանքեր գործադրել: Ֆրանսիան պատրաստ է ցանկացած նախաձեռնություն դրսևորել»,-ասել է Օլանդը:
Նշենք, որ Ալիևը երկօրյա այցով գտնվում է Ֆրանսիայում: