ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Մարտի 15-ի դրությամբ ՀՀ Արմավիրի մարզից ստացվել է 12 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում:
ՀՀ Արմավիրի մարզի ներդրումային ծրագրեր
| N | Համայնք | Ծրագիրը |
| 1 | Ակնաշեն | Գյուղական տուրիզմի զարգացում
|
| 2 | Արևշատ | Վարդաբույր խորդենու (Rose Geranium) եթերային յուղի ստացում
|
| 3 | Արաքս | «Ոսկենի» գինու արտադրության ընդլայնում |
| 4 | Քարակերտ | Քարակերտ համայնքում հիմնված այգեգործական տնտեսության զարգացում
|
| 5 | Արմավիր |
Խտանյութերի և պահածոների արտադրության համալիր գործարանի հիմնում
|
| 6 | Արտաշատ | Բոստանային կուլտուրաների մշակություն՝ կաթիլային ոռոգման եղանակով |
| 7 | Այգեշատ | «Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի Այգեշատ համայնքում կաթիլային խողովակների արտադրության գործարանի կառուցում»
|
| 8 | Ծաղկունք | Թղթե թափոնների վերամշակման արտադրամասի գործարկում
|
| 9 | Հացիկ | Պտղասառնարանի վերագործարկում
|
| 10 | Հայթաղ | Ելակի ջերմատան հիմնում
|
| 11 | Այգեշատ | Պարարտանյութերի արտադրության գործարանի կառուցում
|
| 12 | Զարթոնք | Բարձր տեխնոլոգիաներով ջրամատակարարման փակ համակարգերում ջրային կենդանիների և կից ինովացիոն տեխնոլոգիաներով հագեցած ջերմատներում օրգանիկ գյուղատնտեսական մթերքների աճեցում |






























