ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Ինչպես են Չինաստանում կաշառքի համար մահապատժի ենթարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը աշխարհում ամենադաժան օրենքներով երկիրն են համարում: Հանցագործությունը, որի համար ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում մարդը կարող էր միայն ազատազրկվել, այստեղ պատժվում է կյանքի զրկմամբ:

Ինչպես են պատժում Չինաստանում.

Գնդակահարում կամ թույն 50 գրամ հերոինի համար

Չինաստանի իշխանությունները ջանք չեն խնայում թմրանյութերի դեմ պայքարի համար:

Չնայած հասարակության շրջանում պարբերաբար առաջացող բողոքի ալիքներին` Չինաստանում այդ օրենքը խախտելու համար այն աշխարհ են ուղարկում:

Որպես կանոն` դրա համար երկու միջոց է կիրառվում` կամ գնդակահարություն կամ մահացու ներարկում:

Չինական քրեական օրենսդրության համաձայն ` հանցագործին մեծ քանակությամբ թմրանյութ հայտնաբերելու դեպքում ծանր պատիժ է սպասվում: Իսկ եթե քանակությունն աննշան է, ապա նա կարող է 15-20 տարվա ազատազրկման դատապարտվել:

Չինաստանի դատական համակարգը չի խնայում ոչ ոքի, ում մոտ թմրանյութ է հայտնաբերվում:

Այս տարի չինացի պաշտոնյա Յան Դունլյանը մեղավոր ճանաչվեց ավելի քան 4 միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ:

Սակայն նա միայն 15 տարվա ազատազրկման դատապարտվեց:

Փոքր-ինչ տարօրինակ է հնչում, սակայն Չինաստանի բնակիչներին արգելվում է որևէ վայր տեղափոխվել աշխատելու կամ սովորելու համար, պետք է աշխատել և սովորել այնտեղ, որտեղ ծնվել ես:

Վերջերս ի նշան այդ օրենքի դեմ բողոքի` Պեկինում երիտասարդն այրեց իրեն, քանի որ չէր կարողանում իր որդուն դպրոցում հաշվառել:

Անձնագրից զրկում և պատիժ արգելված ռադիո լսելու համար

Իշխանությունների հատուկ վերահսկողության տակ է Տիբեթի ինքնավար շրջանը: Օրինակ, մի քանի տարի առաջ երկրի կառավարությունը օրենքն այնպես փոխեց, որով տիբեթցիները զրկվում էին սեփական անձնագրից: Եվ նշանակում է` որևէ վայր տեղափոխվելուց:

Բացի այդ, նրանց զրկեցին ընդդիմադիր ուղղություն ունեցող  ռադիո լսելուց:

Այդ ամենը հանգեցրեց նրան, որ տիբեթցիները սկսեցին ի նշան բողոքի ինքնահրկիզմամբ «զբաղվել»:

Թռչուն-ոստիկաններ

Չինական ոստիկանությունն այնքան գոհ է մնացել սագերի աշխատանքից, որ խորհուրդ է տվել քաղաքացիներին որպես ընտանի կենդանի մեկ սագ պահել: Նրանց կարծիքով` տանը բնակվող սագը նվազեցնում է գողության հավանականությունը:




Լրահոս