ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ Ռուսաստանն ու Հայաստանը կարող են անցնել ազգային արժույթով հաշվարկներին:
Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Պուտինը հայտարարել է լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքով:
«Ներկայումս առևտրի դիվերսիֆիկացման և հետագա ընդլայնման նպատակով մշակվում է ազգային արժույթով համատեղ հաշվարկներին անցնելու հնարավորությունը»,-ասել է Պուտինը: