Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ուղիներ գտնելու հարցում: Այս մասին այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հատուկ ուշադրություն է հատկացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային: Ռուսաստանը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ջանքեր գործադրել հակամարտության փոխընդունելի հանգուցալուծման համար, ինչպես նաև շարունակում շփումները Երևանի և Բաքվի հետ»,-ասել է Պուտինը:
Պուտինը նշել է նաև, որ Մոսկվան և Երևանը ՀԱՊԿ շրջանակներում շարունակում են կառուցողական համագործակցությունը: