
Մոսկվայի Սոլնցևո շրջանում տաքսիստները, ովքեր աշխատում են օրինական պայմաններով, տրավմատիկ ատրճանակից կրակ են բացել անօրինական աշխատող տաքսիստների ուղղությամբ, փոխանցում է Rusarminfo-ն:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին Դոմոստրոիտելնայա փողոցի վրա: 28 և 36 տարեկան հայազգի երկու եղբայրների մեքենային են մոտեցել տաքսիստները և կրակ բացել:
Դեպքի արդյունքում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց: Ավագ եղբայրը հայտնվել է վերակենդանացման, իսկ կրտսերը՝ վնասվածքաբանական բաժանմունքում:
Հանցագործները թաքնվել են դեպքի վայրից, նրանց չի հաջողվել բերման ենթարկել:
Դեպքի փաստով ՌԴ ՔՕ 213-րդ («Խուլիգանություն») հոդվածով քրեական գործ է հարուցվել: