Արդեն հայտնել ենք, որ Երևանի Նոր Նորք թաղամասում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի անդամները քաղաքացիներին են ներկայացնում իրենց խաղաղության ծրագիրը: Քարոզարշավի ընթացքում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց.
«Մենք, այսպես ասած անտեսում ենք օրենքի այն դրույթը, որը արհեստական մրցակցություն է ստեղծում մի կուսակցության թեկնածուների միջև: Մեր պարագայում լրիվ հակառակն է, բոլոր քարոզչական միջացառումներին մենք միասին ենք գնում`հինգ հոգով»:
Մանրամասները`տեսանյութում: