Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ կատակել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել է քննարկել ինտեգրման հարցերն ու երկկողմ առևտրաշրջանառության ծավալները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

ՀՀ նախագահը հանդիպման ժամանակ կատակել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ՌԴ վարչապետին ուղղված հարցեր գրեթե չեն մնացել:

Մեդվեդևը հիշեցրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ վերջին հանդիպումը: «Մենք հաստատել ենք, որ չնայած ընթացիկ դժվարություններին՝ մեր երկու պետությունների միջև առևտրաշրջանառությունն աճել է, ամեն դեպքում՝ մեր երկիր Հայաստանից գյուղատնտեսական մթերքների մատակարարման տեսանկյունից»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ինտեգրումն իր պտուղներն է բերում: «Այնպես որ, կարող ենք քննարկել նաև այդ թեմաները»,-ասել է Մեդվեդևը:

Իր հերթին, ՀՀ նախագահը նշել է, որ մշտապես ջերմությամբ է հիշում ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպումները, քանի որ նրանք մշտապես անցնում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում: «Մեր համագործակցությունը խորանում է, ընդլայնվում է: Եվ առանց Ռուսասանի կառավարության ակտիվ մասնակցության՝ այդ հարցերը չեն լուծվի»,-ասել է ՀՀ նախագահը: «Եվ առանց ՀՀ կառավարության»,-հավելել է Մեդվեդևը:




Լրահոս