
Զարուհի Փոստանջյանի հիմնադրած կուսակցությունը անվանվել է «Երկիր ծիրանի»: Այս մասին հայտարարվեց այսօր կուսակցության անդրանիկ ժողովի ժամանակ:
«Այս օրը այն օրն է, որ Սողոմոն Թեհլերյանը իր ծրագիրը կյանքի կոչեց եւ պատժեց մեղավորին, այդ օրը բարձրացվեց մեր՝ պատիժը կոչելու հայտը:Մենք քառորդ դար պատմության մեջ չկարողացանք ամդրադարձ կատարել այդ պատգամին ու պատժել մեղավորին: Այս 25 տարվա ընթացքում ապրեցինք անպատժելիության մթնոլորտում, այն այնպես է մեզ կեղեքում, որ հնարավոր է ընդհատվի կյանքը մեր պատմական հայրենիքում», հայտարարել է Զարուհի Փոստանջյանը:
«Երկիր ծիրանի» կուսակցության կարգախոսն է. «Դեպի Արարատ»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: