«Եթե ընկերս այդ աղջկան այն կողմ չտաներ, երևի հիմա հիվանդանոցից կզրուցեի». բերման են ենթարկվել ԵԼՔ-ի անդամների վրա հարձակվող կանայք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք՝ այսօր Նոր Նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի`«Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի մոտ դպրոցի աշխատակիցների եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունեցել:

Քիչ առաջ «ԵԼՔ» դաշինքի թեկնածու Ալեն Սիմոնյանից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ոստիկանները բերման են ենթարկել «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի աշխատակիցներին:

«Ինչ կլինի չգիտեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով միջադեպի հնարավոր պատճառներին, Սիմոնյանը նշեց. «Անկեղծ ասած չգիտեմ: Ինձ մոտ գերակայում էր ոչ թե վախի կամ այլ որևիցե բան, այլ զարմանքն էր ինձ մոտ շատ»:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր է այլ քաղաքական ուժի կողմից հրահրված քայլ էր սա, պատգամավորի թեկնածուն նկատեց. « Չեմ կարծում, ուղղակի ինչ որ մեկի կողմից ջանասիրաբար փորձում էին իրենց ցույց տալ, որ լավ աշխատող են, հետո մեր հստակ գործողություններն էր իրենց նյարդայնացնում, որովհետև մենք մեզ ճիշտ էինք պահում օրենք չէինք խախտում:

Իրենք չէին կարողանում ոչ մի բան անել, դա ակնհայտ էր, որ նրանց նյարդայնացնում էր, անելանելի վիճակից էր: Եթե դու օրենք գիտես, երբ դու քեզ ճիշտ ես պահում, երբ քեզ սադրում են դու սադրանքի չես տրվում… Միակ բանն այն էր, որ հետիս ընկերը ինձ փաստացի փրկեց, երբ այդ աղջիկը վազելով եկավ ու հարձակվեց ինձ վրա: Եթե ընկերս հետս չլիներ և այդ աղջկան այն կողմ չտաներ, երևի հիմա ձեզ հետ հիվանդանոցից կզրուցեի»:




Լրահոս