ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էտ Opel-ն ու Hotel-ը, ցավոք սրտի, Ճապոնիայում էլ է գրվում. Կարեն Կարապետյանը` լեզվի պահպանման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ով առաջնորդում է ՀՀԿ քարոզարշավը, այսօր իր հերթական հանդիպումն անցկացրեց Էրեբունի համայնքում: Էրեբունցիները վարչապետին բազում հարցեր ուղղեցին` տարբեր ոլորտներից:

Ներկաներից մեկը նշեց, որ Հայաստանում արդիական է լեզվի խնդիրը, երբ շատ ցուցանակներ հայատառ չեն: Ի պատասխան Կարապետյանը նշեց, թե լեզվի խնդիրը շատ կարևոր է:

«Նույնիսկ սփյուռքահայության մեջ, երբ որ մենք տեսնում ենք, որ լեզուն կորցնում են, մենք իրականում անհանգստանում ենք: Այդ իսկ պատճառով մենք դրան ուշադրություն դարձնելու ենք, իհարկե, այո՛: Մենք ասում ենք, որ ուզում ենք լինել ժամանակակից երկիր, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր քաղաքը պետք է ընկալելի լինի զբոսաշրջիկների համար», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս