
«Ժողովուրդ» օրաթերթը շարք է սկսում՝ հրապարակելով ԱԺ պատգամավորների թեկնածուների պաշտոնական ունեցվածքը: Սկսում ենք ՀՀԿ-ական թեկնածուներից, որոնք հանրության լայն շերտերին այնքան էլ հայտնի չեն:
Չկողմնորոշված ԴԱՀԿ-ականը
Թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված 37-ամյա Տավրոս Գևորգյանի ներկայացրած հայտարարագիրը տարօրինակ է: Բանն այն է, որ ըստ իր ներկայացրած հայտարարագրի մի մասի՝ ինքը չի աշխատում: Իսկ մյուս մասում թեկնածուն որպես եկամուտ ներկայացրել է իր աշխատավարձը, որը ստացել է ԴԱՀԿ ծառայությունից՝ 5 մլն 480 հազար 687 դրամի չափով:
Չնայած այս ամենին՝ հասցրել է բավականին ունեցվածք կուտակել: Իր համեստ աշխատավարձով նա կուտակել է 50 մլն դրամ, 130 հազար դոլար եւ 80 հազար եվրո, մեկ բնակարան, երեք հողամաս՝ Աջափնյակ վարչական շրջանում եւ մեկ ավտոմեքենա՝ «Mercedes Benz S 500 L» մակնիշի:
Շարունակելի …
Սյունէ Համբարձումյան