«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պետական կառավարման համակարգում թեև ավելի քիչ թվով, բայց դեռևս շարունակում են թանկ գնով ավիատոսմերի գնումները: Օրինակ, Սահմանադրական դատարանը մարտի 12-ի համար Երևան-Վենետիկ-Երևան 1 տոմսի համար վճարել է 315.000 դրամ:
«Սա այն դեպքում, երբ կարելի էր այն ձեռք բերել նաև 180-200 հազար դրամով: Այսինքն, ավելի քան 100 հազար դրամ չի տնտեսվել: Տնտեսական զարգացումների և ներդրումների նախարարությունը փետրվարին Երևան-Գդանսկ 1 տոմսի համար վճարել է 662 հազար դրամ այն դեպքում, երբ հնարավոր էր այն գնել եռակի անգամ ցածր գնով՝ 210-230 հազար դրամով:
Ընդ որում` պետական մեկ այլ գերատեսչություն՝ գյուղնախարարությունը, ևս նույն օրը նույն չվերթով տոմս է գնել, որի համար վճարել է արդեն կրկնակի անգամ քիչ՝ 331 հազար դրամ, թեև սա էլ իր հերթին է մոտ 100.000 դրամով ավելի թանկ, քան հնարավոր է գնել շուկայական արժեքով: Սույն գերատեսչություններ այս ավիատոմսերը գնել են պետական համակարգի ավիատոմսերի գնման միակ իրավունքը ունեցող «Էկենգ» ընկերության միջոցով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: