Հովիկ Աբրահամյանը լծվել է նույն գործին, բայց՝ այլ ուղղությամբ. մարզպետին բան ունի ապացուցելու. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Արարատի մարզում «Ծառուկյան» դաշինքից  ռեյտինգային  ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի շտաբը անձամբ հայրը՝ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում:

Ականատեսների վկայությամբ,  Հովիկ Աբրահամյանն  ամբողջ օրը  Արտաշատում իր  որդու շտաբում է անցկացնում: Ճիշտ է, ֆորմալ առումով շտաբի պետ է  նշանակված «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության ակտիվիստ  Գարսևան Վարդանյանը,  բայց իրականում Հովիկ Աբրահամյանն է ղեկավարում ոչ միայն  որդու նախընտրական գործունեությունը,  այլև մարզում «Ծառուկյան» դաշինքի շտաբը:

Ինչպես հայտնի է, Արարատի մարզը ամենաթեժ ընտրատարածքներից է,  և Աբրահամյանների գործոնն ավելի է թեժացնում իրավիճակը:  Արտաշատցիների փոխանցմամբ՝  մարզպետ Արամայիս Գրիգորյանը վերջերս  նեղ շրջապատում հայտարարել է, որ  կոտրելու է Աբրահամյանների դինաստիայի տիրապետությունը հենց  այս ընտրություններից սկսած, որ Ծառուկյան-Աբրահամյան խնամիները պետք է պարտություն կրեն և նրա պատգամավոր եղբորը հակառակն ապացուցելու գործին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս