Ռուսաստանը պաշտպանել է Բյուլբյուլօղլիի թեկնածությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցն աջակցել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ  Բյուլբյուլօղլիի թեկնածությունը Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ)-ի ղեկավարի պաշտոնում:

«Փոլադ  Բյուլբյուլօղլին հիանալի մարդ և հասարակական գործիչ է: Նա հստակ զգում է յուրաքանչյուր ազգային մշակույթի արժեքը»,-ասել է նա ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

Բյուլբյուլօղլիի առաջադրման մասին հայտնի էր դարձել մարտի 13-ին: Այժմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան:




Լրահոս