
Հավայի նահանգի դաշնային դատարանն արգելափակել է 6 մուսուլմանական երկրների քաղաքացիների համար ԱՄՆ մուտքի արգելքի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագիրը, փոխանցում է BBC-ն:
Դատավորը բավարարել է հայցն ու դադարեցրել Թրամփի հրամանագիրը այն ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ:
Ի պատասխան դրա՝ Թրամփը քննադատել է դատավորին իրավասությունները չարաշահելու մեջ և հայտարարել, որ կպաշտպանի նոր հրամանագիրը Գերագույն դատարանում: