Վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին հարցազրույցի այն հատվածը, որ Կառավարությունը չի պատրաստվում խթանել տեղական արտադրությունը, առաջացրել է Սերժ Սարգսյանի զայրույթը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով «կրակի վրա յուղ են լցրել» տեղական արտադրողները` դավաճան որակելով վարչապետին: Ենթադրվում է, որ սրանից հետո ՀՀԿ-ում որոշում է կայացվել հերքել այդ միտքը: ՀՀԿ խմբակցությունը ԱԺ պատգամավորների հետ Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ շոու բեմադրեց: Խնդիր էր դրված պատասխան հնչեցնել, թե ասվածը թյուրըմբռնման հետեւանք է: Չնայած ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, որն իր վրա էր վերցրել վարչապետին «փրկելու» առաքելությունը, հնչեցրեց հարցը, ամեն դեպքում կրկին, ըստ էության, պատասխան չստացավ: Ի դեպ, նման մի ներկայացում էլ կազմակերպվել է Երեւանի բուհ-երից մեկում, որի խիստ քաղաքականացված մի ուսանող հարցրել է, թե ճիշտ են Կառավարության հրաժարականի մասին լուրերը, ինչը նույնպես, բնականաբար, հերքվել է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ