
Իսպանիայի ազգային ոստիկանությունը 48 մարդու է ձերբակալել այսպես կոչված վրացական մաֆիայի դեմ օպերացիայի շրջանակներում: Այս մասին հայտնել են թագավորության իրավապահ մարմինները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության տեղեկություններով՝ խոսքը քրեական խմբավորման մասին է, որի անդամները կասկածվում են ողջ երկրում բնակարանային գողությունների մեջ: Օպերացիայի ընթացքում նաև տասնյակից ավելի հետախուզություններ են անցկացվել:
Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցները 600 ոսկերչական զարդ, 13 հազար եվրո և փաստաթղթեր են առգրավվել: Իրավապահների գործողությունների շնորհիվ՝ հաջողվել է մոտ 40 հանցագործություն բացահայտել: