Ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունն ինչ հետևանք կունենա. պարզաբանում է տնտեսագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել. «Առևտրի հետ ընդլայման և դիվերսիֆիկացման նպատակով այժմ  ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»,-ասել է Վ. Պուտինը:

Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների առևտրային հարաբերույթունների վրա : ArmLur.am-ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ  տնտեսագետ Վահագն Խաչատրյանից:

«Գազպրոմին հայկական կողմն առաջարկություն էր արել, որ իրենք վճարումները կատարեն ոչ միայն դոլարով, այլ նաև ռուբլով, բայց համենայնդեպս, այդ հարցը մնաց օդի մեջ կախված: Այս առումով ձեռնտու կլինի Հայաստանին: Դոլարը փոխանակեն, հետո դոլարը ռուսական ռուբլու կփոխանակեն, էս շղթան կկրճատվի և երկու երկրների առևտրի զարգացման համար բավականին խթանիչ դեր կարող է ունենալ: Եթե այդպիսի համաձայնագիր կնքվի, դա դրական կլինի»,-ընդգծեց նա:

Ըստ տնտեսագետի՝ այստեղ մի ուրիշ խնդիր կա. «Մենք այդ առևտրի ընթացքում նաև կարող ենք ստանալ կոչումը` հաստատուն արտարժույթ, որը  նկատի ունեն՝ դոլար, եվրո, որից հիմա կզրկվենք: Պետք է հասկանանք, որ մեր առևտրային կշիռի մեջ մենք ավելի շատ Ռուսաստանից ներմուծում ենք, քան արտահանում, և այսպես, թե այնպես այդ արժույթի կարիքն ունենալու ենք: Իսկ, եթե ռուբլին չհերքեց, մենք պետք է ռուբլին ձեռք բերենք օտարերկրյա արտարժույթներ փոխանակելով, որը կարող է նպաստել  ՓՄՁ-ներին»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան

 




Լրահոս