Պուտինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նոր դեսպանի հավատարմագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանի հավատարմագրերը: Արարողությունը կայացել է Կրեմլի մեծ պալատում:

Վարդան Տողանյանից բացի՝ ՌԴ նախագահը հավատարմագրեր է շնորհել 18 նորանշանակ դեսպաններին՝ Ղազախստանի, Թուրքիայի, Իրաքի, Իսրայելի, Աֆղանստանի, Բելգիայի, Բենինի, Բրազիլիայի, Գվատեմալայի, Քաթարի, Կոստա Ռիկայի, Նեպալի, Պերուի, Սենեգալի, Թունիսի, Չիլիի և Շվեյցարիայի:

Վարդան Տողանյանը  նշանակվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով:




Լրահոս