Այս ընտրական գործընթացը վերածվել է փողի պայքարի. Սոս Գիմիշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այս ընտրական օրենսգիրքը փաստացի ստեղծել է մի վիճակ, որ բոլորը բոլորի դեմ են, ծայրահեղ քայլերի են գնում, բազմաթիվ բախումներ են տեղի ունենում, այսինքն ազգը բզկտվում է, քայքայվում է, դրական տպավորություն չունեմ այս քարոզարշավից»: Կարծիք հայտնելով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքի մասին ArmLur.am-ի հետ զրույում այս մասին նշեց Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Վերջինս նաև ասաց, որ խոսակցություններ են գնում նաև ընտրակաշառքների մասին. «Համատարած խոսակցություններ են գնում արդեն բացեբաց, առանց ամաչելու ընտրակաշառքներ բաժանելու, դրանց թվերի և ընդհանրապես այդ գործընթացի մասին: Այս ընտրական գործընթացը վերածվել է փողի պայքարի: Չկա գաղափարական, ծրագրային պայքար: Գաղափարական լուրջ ճեղքում ապահովող ծրագիր ես չեմ տեսում, որ այնպիսի հույսեր առաջացնեն, որ մենք կարճ ժամկետում կարողանանք լուրջ փոփոխություններ ունենալ, լուրջ աճ ապահովել: Չկա քաղաքական մոտեցում՝ հասարակության համախմբման ամբողջականացման համար»:

Կուսակցության նախագահը խոսեց նաև քաղաքական ուժերի հնարավոր շանսերի մասին: Նա նշեց, որ չի կիսում միջազգային կազմակերպությունների այն արդյունքները, ըստ որոնց առաջատար տեղերում են Ծառուկյան դաշինքը և ՀՀԿ-ն. «Սոցիալական, հասարակական հարցումներին դադարել եմ հավատել, որովհետև միշտ կեղծվել են ՝ անկախ նրանից դա Գելափ է, Սուդիբեկյան, թե Ադիբեկյան: Ես մի բան գիտեմ, որ մեր ժողովուրդը բացարձակապես չի ընդունում ՀՀԿ-ին, ատելություն կա, զզվելի վերաբերմունք կա, ինչի՞ն կողմ լինեն, ո՞ր արած գործերին: Բոլոր առումներով իրենք անընդունելի են, հանցավոր են, դրա համար խոսել, որ նրանք իբրև երկրորդ տեղում են: Իրենք եթե 5 տոկոս հաղթահարեն, մաքուր ընտրությունների դեպքում դժվարությամբ: Դա էլ հիմնականում ի շնորհիվ Կարեն Կարապետյանի: Եթե Կարեն Կարապետյանը չլիներ ընդհանրապես իրենց մասին խոսելը կլիներ անլուրջ»:

Ըստ նրա՝ Կարեն Կարապետյանը որոշակի առողջացման բաներ է ցույց տալիս և իրենց գործելակերպի և կուսակցությանը: «ՀՀԿ-ին ոչ երկիրն է ծառայում, ոչ ժողովրդին, այլ իր գրպանին, ստամոքսին: Նույնը վերաբերվում է այլ քաղաքական ուժերին: Կան դաշտում մարդիկ, որոնք արժանի են լինել Ազգային ժողովում, պատկերացում ունեն, փորձ ունեն դաշտում գործելու, բայց դրանք շատ փոքր մասն են կազմում: Այս Ազգային ժողովը ոչ պակաս վատն է լինում, քան նախորդը, որևիցե դրական բան չեմ տեսնում, որ որակապես փոփոություն տեղի ունենա»,-իր խոսքն ամփոփեց նա:




Լրահոս