«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», կրկին տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արմենիա բժշկական կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ Արթուր Սարգսյանը քիչ առաջ մահացել է:
Նշենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է սիրտ անոթային անբավարարությունից:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:
Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված էր եղել տեղափոխվել հիվանդանոց:
Հ.Գ. Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահը մնաց մեծարգո քննիչների ու դատավորների խղճին:
Լիդա Եղիազարյան