Սա իշխանությունների պատկերն է. Արմեն Մարտիրոսյանը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորը ցավ եմ ապրում, որովհետև իշխանությունը բարոյական նորմի վրայով քայլ կատարեց և այդպիսի անձնավորության մահվան մեջ մեղավոր է, որովհետև բոլորին ակնհայտ էր, որ նրա առողջական վիճակն այնպիսին է, որ չի կարող նման պայմաններում գոյատևել և ստիպված հացադուլ հայտարարեց: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ ««Հաց բերող»-ը հյուծվել էր և այդ հյուծվածությունն ու անառողջ վիճակը բերեց նրան մահվան: Սա իշխանությունների պատկերն է: Իշխանություններն այս ժամանակահատվածում իրականացրեցին, որի արդյունքում մենք ունեցանք այս ցավալի դեպքը: Հազար ափսոս Հաց բերող Արթուրին», -հավելեց նա:


Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը քիչ առաջ մահացել է:




Լրահոս