Սա խոշտնագումով սպանություն է. Զարուհի Փոստանջյանը՝ «Հաց բերող»-ի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա խոշտնագումով սպանություն է, այլ կերպ որակել չի կարելի: Ամբողջ պատասխանատվությունը կրում է այսօրվա գործող այս ապօրինի իշխանությունը: Պատասխանատվության միակ կրողն իրենք են: ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Սարգսյանի մահվան լուրի մասին ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Խոշտանգելով սպանեցին այդ մարդուն: Եթե նա պետության բանտախցում է, ապա նրանք պարտավոր են բոլոր միջոցները ձեռնարկեին, իսկ նրանք չեն ձեռնարկել: Խոշտանգումով ուղղակի սպանել են»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ հաճախ է եղել անգամ իր պաշտպանյալների հետ, որ մարդը հացադուլ է հայտարարել, վերահսկողություն չկա, երբ հացադուլ է հայտարարում համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս