
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է ահաբեկչական բարձր սպառնալիքի մասին, փոխանցում է The Local-ը:
Հաղորդագրությունն ուղարկվել է բնակիչների բջջային հեռախոսների վրա:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գրաս քաղաքում անհայտ անձը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ:
Նշվում է, որ Գրասում փակվել են բոլոր դպրոցները:
Հաղորդվում է նաև, որ մի քանի մարդ վնասվածքներ է ստացել: