
Արդեն հայտնել էինք, որ այսօր Էրեբունի բժշկական կենտրոն է այցելել ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը՝ տեսակցելու Ջրառատում տեղի ունեցած դեպքերի հետևանքով վիրավորված երիտասարդներին:
Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե զրուցել է վիրավորների հետ, իսկ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հետ էլ զրուցել է միջադեպի առաջին օրը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Հիշեցնենք` տեղի ունեցածում հիշատակվում է Երանոսյանի եղբոր` Լեռնիկ Երանոսյանի անունը: Ըստ շրջանառվող լուրերի` նա է եղել նախահարձակ, թեպետ անձամբ հայտնվել է հիվանդանոցում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան