Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն կիրականացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն իրականացնել:

Հիշեցնենք, որ այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում սրտի անբավարարությունից մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված էր եղել տեղափոխվել հիվանդանոց:




Լրահոս