
Այս պահին ի հիշատակ Արթուր Սարգսյանի բողոքի երթը շարժվում է դեպի ՀՀ արդարադատության նախարարություն: Լարված իրավիճակ է ստեղծվել բողոքի մասնակիցների և ոստիկանության միջև:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է ցուցարարներին, որպեսզի հետ կանգնեն, հակառակ դեպքում բախում կլինի:
Հավելենք` քաղաքացիներից մեկը փոխոստիկանապետին ասում է. «Ա՛յ, որ լավ բան անես քեզ կպաչեմ»:
Այս պահին երթի մասնակիցները պահանջում են Արդարադատության և Առողջպահության նախարարների հրաժարականները:
Մեծ քանակությամբ ոստիկանները շրջապատել են ցուցարարներին:
Այսօրվանից ցուցարարները հայտարարում են Ազատության հրապարակում նստացույց: