
«Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար,անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ: Ի նշան հարգանքի, իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը ամբողջ օրը Ծառուկյան դաշինքը դադարեցնում է քարոզարշավը: Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին հարազատներին»,- քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը: