Ի՞նչ խաղ է խաղում ՀԱԿ-ը. Զոյա Թադևոսյանը դստեր համար յուղոտ պաշտոն է ձեռք բերել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը, պարզվում է, ոչ միայն խաղաղության թեման է առաջ մղում՝ խորհրդարանում տեղեր ստանալու դիմաց, այլեւ «համագործակցության» այլ ասպարեզներ էլ նրան խորթ չեն։ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին կին թեկնածուն՝ Զոյա Թադեւոսյանը, ով խրոխտ ելույթներ է ունենում՝ քննադատելով իշխանություններին, ընդամենը վերջերս սեփական դստեր համար մի յուղոտ պաշտոն է ձեռք բերել։ Մարտի 1-ին նրա դուստրը՝ Դիանա Գալոյանը, դարձել է պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ։

Նա նույն ամբիոնի դոցենտ է եղել, աշխատանքային գործունեությունն սկսել է մի շարք ընկերություններում՝ որպես ավագ մասնագետ, կոմերցիոն մենեջեր, ունի դասախոսական աշխատանքի փորձ։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամբիոնի վարիչ Գրիգոր Նազարյանն էլ դարձել է մակրոտնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան՝ փոխարինելով երկարամյա դեկան Ատոմ Մարգարյանին, ում չօգնեց անգամ ՀՀԿ-ականի կարգավիճակը՝ նա չվերընտրվեց դեկանի պաշտոնում։ Նրան դեմ են քվեարկել ՀՀԿ-ական ուսխորհուրդն ու համալսարանականները։ ՀՊՏՀ մեր աղբյուրն այս փոփոխությունները բացատրեց մեկ նախադասությամբ՝ «Ազատվում են մաքուր մարդկանցից»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս