Այն, որ սոցիալական ցանցերը հատկապես նախընտրական քարոզչության ընթացքում ամենաշատ օգտագործվող և արդյունավետ գործիքներից են, անվիճելի է: Այս փուլում ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը սոցիալական ցանցերում տարբեր կերպ գովազդում են իրենց՝ օգտատերերի ուշադրությունը գրավելու համար:
Այս գործում իր մրցակից ուժերից ետ չի մնում նաև իշխող ՀՀԿ-ն , ում քարոզչության պատասխանատու Կարեն Կարապետյանն ակտիվ է թե՛ Facebook-ում, թե Instagram-ում: Սակայն զավեշտալին այն է, որ Կարեն Կարապետյանի անունից նույնիսկ անձնական նամակներ են ուղարկվում, այս անգամ սակայն Viber-ում:
Իշխող ՀՀԿ-ն համոզելու այլ որևէ տարբերակ չունի, ելք չի մնացել և անցել են անհատական նամակների: Հետաքրքիրն այն է, որ այսպիսի նամակներ օգտատերերին հիմնականում ուղարկում են տարբեր խանութները, երբ զեղչ են հայտարարում, համերգասրահները՝ տոմսեր վաճառելու համար,ինչպես նաև բջջային օպերատորները՝ պարտքի կամ այլ առաջարկների մասին ծանուցելիս: Այս դեպքում Կարեն Կարապետյանի քայլը նորամուծություն էր: