Արման Սաղաթելյանի թանկարժեք ժամացույցները. որքան է նրա ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը  շարունակում է ներկայացնել պատգամավորության թեկնածուների  ունեցվածքը:

ՀՀԿ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածու, ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արման Սաղաթելյանի դրամական միջոցները կազմում են 8 մլն 920 հազար դրամ, 32 հազար 800 դոլար, 152 հազար 300 եվրո:

Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը տարեկան կազմում է մոտ 17 մլն դրամ: Նա Երեւանում ունի բնակարան եւ ավտոմեքենա՝ 1995 թվականի արտադրության Jeep Wrangler Sahara: Բացի այս, նա նաեւ հայտարարագրել է իր ունեցած թանկարժեք գույքը՝ 25 հազար 500 դոլար արժողությամբ Hublot եւ 19 հազար 700 դոլար արժողությամբ Zenith ժամացույցները:




Լրահոս