Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել. Առողջապահության նախարարությունը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Առողջապահության նախարարությունը պարզաբանում է Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները: Պարզաբանման մեջ ասվում է. «Արթուր Սարգսյանը, ով հանրության շրջանում հայտնի է որպես «Հաց բերող», այսօր ժամը 15.40-ին սահմաններում մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։
Ցավալի իրադարձությունների ժամանակագրությունը հետևալն է.
2017թ. մարտի 6-ին Արթուր Սարգսյանն ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն և 4 օր անց՝ մարտի 10-ին, հրաժարվելով հետագա բուժօգնությունից, դուրս է գրվել հիվանդանոցից իր կամքով:

Այնուհետև, արդեն մարտի 15-ին, ժամը 18.50-ի սահմաններում կրկին դիմել է «Արմենիա» ԲԿ` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ: Բացի տվյալ անհետաձգելի խնդրից, նրա մոտ առկա են եղել մի շարք ուղեկցող առողջական խնդիրներ, մասնավորապես` Բեխտերևի և սրտի իշեմիկ հիվանդություններ: Ընդունվելիս Արթուր Սարգսյանի վիճակը եղել է ծանր՝ պայմանավորված խորը ինտոքսիկացիայով: Համապատասխան հետազոտություններից հետո նա վիրահատվել է անհետաձգելի ցուցումներով։

Վերջինիս մոտ ախտորոշվել է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։ Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա և որովայնի խոռոչի սանացիա։ Վիրահատության ընթացքում հիվանդի մոտ ի հայտ են եկել սուր սրտանոթային և թոքային անբավարարության նշաններ, որոնք հարաճել են հետվիրահատական շրջանում։

Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված բոլոր հնարավոր միջոցառումներին` Արթուր Սարգսյանի կյանքը փրկել չի հաջողվել»:




Լրահոս