![](https://armlur.am/wp-content/uploads/2017/03/1-102-e1481118684866.jpg)
Սիրիական բանակը հրթիռակոծել է իսրայելական ինքնաթիռները, որոնք օպերացիա էին իրականացնում Սիրիայում, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հրթիռակոծությունից մի քանի րոպե անց պայթյուն է լսվել, նշում է աղբյուրը:
Դեպքի արդյունքում կորուստներ չեն եղել:
Ավելի վաղ Իսրայելի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ էին հասցրել Դամասկոսում Էլ-Մեզզա ռազմական օդանավակայանի ուղղությամբ: