Եթե Շարմազանովը բան ունի ասելու, թող հստակեցնի: Այս պահին կարող եմ ասել, որ նա մի ռեժիմի ներկայացուցիչ է, որը սպանեց Արթուր Սարգսյանին: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Էդմոն Մարուքյանն էլ նշեց, թե չեն կարողացել հանդիպել ՀՔԾ պետին, նրանց չեն ընդունել` պատճառաբանելով, թե խորհրդակցություն է: Նրա խոսքով, հետևողական կերպով խոշտանգել են Հաց բերողին:
«Իշխանությունը կարող է լինել կոռումպացված, թալանչի, բայց նա չի կարող լինել ոչ ադեկվատ: Ինչ վերաբերում է շահարկմանը, ապա մեր կողմից որևէ բան չի արվել և չի արվելու դիվիդենտներ շահելու և Հաց բերողի մահը քարոզարշավի ժամանակ օգտագործելու համար»,- հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: