Հո ջեբս դրած չի՞ ասֆալտը, որ անեմ. Առաքել Մովսիսյանը` ԿԸՀ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԸՀ-ն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արմավիրի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակի պատգամավորներից Առաքել Մովսիսյանին մեղադրել է ՀՀ ընտրական օրենսգիրքը խախտելու մեջ: Բանն այն է, որ Մովսիսյանը Ծաղկալանջ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացել էր փողոցն ասֆալտապատել:

ԿԸՀ-ն էլ երեկ հանդես է  եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Մովսիսյանը թույլ է տվել ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում՝ նախընտրական քարոզչության ժամանակ խոստանալով մատուցել ծառայություններ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Առաքել Մովսիսյանը հայտարարեց, թե ինքը որեւէ խախտում չի արել:

«Ասել եմ՝ ինձ հավատացե՛ք, կանեմ ընտրություններից հետո, ես խախտում թույլ չեմ տվել, չգիտեմ, խախտում են համարում, թե ոչ, վատ բան չեմ ասել: Եթե խախտում է, հո կախաղան չե՞ն հանելու, ու ձեզանից եմ իմանում՝ խախտում է, ընտրական օրենսգիրքը կվերցնեմ, կկարդամ ու նոր կհամոզվեմ՝ խախտում է, թե ոչ: Հետո, հո ջեբս դրած չի՞ ասֆալտը, որ անեմ, ասել եմ՝ ընտրություններից հետո կանեմ»,- արդարացավ Շմայսը:




Լրահոս