ԲՀԿ-ական ծեծված պատգամավոր Չերիի Վահանին քիչ առաջ տարան ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը տարվել է ոստիկանություն: Ըստ երևույթին` պատգամավորը պետք է ցուցմունք տա երեկ երեկոյան Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Փաստն ի դեպ չի հերքել նաև ՀՀԿ-ն:

Մեր թղթակցի փոխանցմամբ` պատգամավորը դեմքի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել:

Հիշեցնենք` այսօր «Ժամանակ» թերթը գրել է, որ երեկ ուշ գիշերին դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։ Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի և Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու ևս՝ ջարդելով նաև մի քանի ավտոմեքենա։

Գագիկ Ծառուկյանն իր տղաներին հանձնարարել է՝ փնտրել և պատժել մեղավորներին ամենախիստ ձևով։ Վիճակը պայթյունավտանգ է:

ArmLur.am-ը վաղ առավոտից փորձում է կապ հաստատել Արման Սահակյանի հետ, սակայն ապարդյուն: Եվ քիչ առաջ ՀՀԿ Աջափնյակի շտաբը հայտարարություն տարածեց, ըստ էության չհերքելով լուրը:

Հայտարարության համաձայն` տեղի ունեցածը հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր համակիրների կողմից:




Լրահոս