Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից 24-ը վառելափայտով է ջեռուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից 46-ը ջեռուցվում է բնական գազով, 7 դպրոցը՝ հեղուկ վառելիքով, 4-ը՝ էլեկտրական հոսանքով, 24 դպրոցը՝ վառելափայտով:

Դասասենյակները վառելափայտով ջեռուցելը խնդիրներ է առաջացնում. դասասենյակներում ջերմությունը տատանվում է, դրանք լցվում են ծխով, սենյակների պատերը սեւանում են, կրակը վառ պահելու համար պետք է վառարանի մեջ ստեպ-ստեպ խառնել եւ այլն:

Չնայած այդ խնդիրներին՝ դպրոցները վառելափայտով տաքացնելու դեպքում դասասենյակներում նորմալ, պահանջվող աստիճանի ջերմություն է լինում, ինչը խնդիր է դիզելային վառելիքով եւ էլեկտրական հոսանքով ջեռուցելու դեպքում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս