Ինչու են վարորդները երթևեկում սահմանի երկայնքով ձգվող հին ճանապարհով նորի փոխարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհը շահագործման է հանձնվել 2015թ. հուլիսին, դրա կառուցման համար պետբյուջեից ծախսվել է 537 միլիոն դրամ: Սակայն ներկայումս բազմաթիվ վարորդներ գերադասում են երթեւեկել ոչ թե սահմանի վտանգավոր հատվածը շրջանցող ճանապարհով, այլ սահմանի երկայնքով ձգվող հին ճանապարհով, որը գտնվում է ադրբեջանական կրակի գոտում:

Բանն այն է, որ շրջանցիկ ճանապարհին շատ են կտրուկ ոլորանները, որտեղ վարորդների տեսադաշտը փոքր է, եւ նրանք ստիպված են երթեւեկել ցածր արագությամբ: Բացի այդ՝ կեռմաններով լի նորակառույց ճանապարհի որոշ հատվածներում էլ ոչ բարվոք վիճակ է, ասֆալտի ծածկույթը «նստել է»:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս