Այդպիսի հիվանդություններն ամենալավ պամաններում ապրող մարդու մոտ կարող են մեծ պրոբլեմներ առաջացնել. մասնագետը՝ Հաց բերողի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Սարգսյանի՝  Հաց բերողի մահն իրավմամբ ցնցել է ողջ հասարակությանը: Նրան քչերն էին անձամբ ճանաչում, բայց բոլորն էլ սիրում ու հարգում էին:  Հասարակությունը մեղադրում է արդարադատության և առողջապահական համակարգերին, որի հետևանքն էլ Հաց բերողի մահն է եղել:

ArmLur.am-ը զրուցեց գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի հետ՝  հասկանալու համար, թե որքանով է նրա առողջական վիճակը կապ ունեցել բանտային պայմանների կամ հացադուլի հետ: Նա մեզ հետ զրույցում նշեց, թե պետք է իմանալ հիվանդության պատմությունը՝  սպառիչ պատասխան տալու համար:

«Ես մի քանի բան գիտեմ իր նախկինում ունեցած հիվանդությունների հետ կապված, ինչքանով որ մամուլում հրապարակվել է: Այդպիսի հիվանդություններն ամենալավ պամաններում ապրող մարդու մոտ կարող են մեծ պրոբլեմներ առաջացնել: Ցանկացած կատարյալ առողջ մարդ բնականաբար հոգեկան և ֆիզիկական սթրեսների հետևանքով կարող է ունենալ առողջական խնդիրներ: Բայց սա, երբ խոսքը վերաբերվում է ուղղակի տեսակի քննարկման: Կոնկրետ այցելուի մասին եզրակացություններ անելու համար պետք է ունենալ կոնկրետ տվյալներ», – նշեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս